Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 31-ի, հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31:
Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են», - ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է նախարարը:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է, մահվան 3 դեպք է արձանագրվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ խստացված սահմանափակումները երկարաձգվում են առնվազն 10 օրով: