Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. մարզպետ

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք, հայտնում է մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձինք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ»,- գրել է մարզպետն իր ֆեյսբուքյան էջում։

Նրա փոխանցմամբ` հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժհաստատություն, իրենց լավ են զգում։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերի թիվը հասել է 532-ի: