Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացածների ընդհանուր թիվն աշխարհում մոտենում է 38 հազարին, հիվանդությունից բուժվել է ավելի քան 165 հազար մարդ:
Մահացության ամենամեծ ցուցանիշն Իտալիայում է՝ մոտ 12 հազար, և Իսպանիայում՝ մոտ 8 հազար: Ֆրանսիայում կտրուկ աճել է մահվան դեպքերի թիվը՝ գերազանցելով 3 հազարը, միայն վերջին մեկ օրվա ընթացքում 475 մարդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
Աշխարհի բնակչության գրեթե կեսը գտնվում է տարբեր տեսակի կարանտինի պայմաններում:
Ռուսաստանում, ըստ պաշտոնական տվյալների, հայտնաբերվել է վարակի ավելի քան 1800 դեպք, 17 մարդ մահացել է:
Վրաստանում արտակարգ դրություն է և պարետային ժամ: