Վրաստանում վաղվանից համազգային կարանտին է սահմանվում: Այս մասին քիչ առաջ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Վրացական կառավարության ղեկավարի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ երկրի տարածքում հաստատվել է կորոնավիրուսի 100-րդ դեպքը:
«Վարակակիրների թվի աճի դինամիկան մտահոգիչ է: Առկա է երեք դեպք, երբ իշխանություններին չի հաջողվել պարզել վարակի աղբյուրը: Դրա հետ մեկտեղ բուժաշխատողի` կորոնավիրուսով վարակվելու դեպք է արձանագրվել»,- հայտարարել է Գախարիան` պնդելով, որ Վրաստանի բնակչության մի մասը չի ըմբռնում խնդրի լրջությունը:
Վաղվանից Վրաստանի ողջ տարածքում կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը, կփակվի Թբիլիսիի մետրոն, երկրի տարածքում պարետային ժամ կհայտարարվի: