Պաշտոնական Անկարայի համոզմամբ վաղը Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները «միջազգային իրավունքի նորմերի աղաղակող ոտնահարում են»:
«Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը վկայում է Հայաստանի` ներկայիս անօրինական կացությունը միակողմանիորեն լեգիտիմացնելու փորձերի մասին», - նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից այսօր տարածված հայտարարության մեջ, որի տեքստը մեջբերում է Hurriyet Daily News անգլալեզու պարբերականը:
«Թուրքիան չի ճանաչում այս անօրինական ընտրությունները, որոնց անցկացումը մեկ անգամ ևս կոտնահարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: