Վարակի էպիկենտրոն Ուհանում կյանքը վերականգնվում է

Դիմակներով պաշտպանված ուղևորները սպասում են այսօր վերաբացված մետրոյի գնացքին, Ուհան, Հուբեի նահանգ, Չինաստան, 28 մարտի, 2020թ.

Կորնավիրուսի էպիկենտրոն համարվող չինական Ուհանում կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն:

Այսօրվանից աշխատանքը վերսկսում են մետրոյի մի քանի կայարաններ, վերգետնյա գնացքների մի մասը:

Քաղաքից դուրս գալու և վերադառնալու երկու ամիս առաջ հայտարարված սահմանափակումները մասամբ չեղարկվում են:

Ուհանի տոտալ կարանտինի մասնակի չեղարկումը համարվում է կարևոր նվաճում Չինաստանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:

Քաղաքի փողոցներում նորից հայտնվել են ավտոմեքենաներ և հեծանիվներ:

Անցած տարեվերջից ի վեր Չինաստանում բռնկված կորոնավիրուսի համավարակի դեպքերի մոտ 60 տոկոսը գրանցվել է հենց Ուհանում: