Ճապոնիայում պահպանվում է կորոնավիրուսի համավարակի կայծակնային տարածման վտանգը:
Վարչապետ Սինձո Աբեն այսօր ասել է, որ կառավարությունն արտակարգ միջոցներ է ձեռնարկում սպառնալիքը կասեցնելու համար:
«Մենք տեսնում ենք, որ մի շարք երկրներում վարակի նոր դեպքերի ավելացումը պայթյունաձև բնույթ է ստանում, չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ անց նույն իրավիճակը ստեղծվի նաև Ճապոնիայում», - այսօր նախազգուշացրել է վարչապետը:
Սինձո Աբեն բնակչությանը կոչ է արել դրսևորել առավելագույն խոհեմություն և զգուշավորություն, կատարել իշխանությունների և բշժկական ծառայությունների կարգադրություններն ու տներից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: