Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժողովրդին ուղղված տեսաուղերձով հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների ապրիլի 22-ին նշանակված հանրաքվեն հետաձգվում է: Որևէ նոր ժամկետ նա չի նշել:
Պուտինը բնակչությանը, փոքր ու միջին բիզնեսին արտոնություններ է խոստացել, իսկ խոշոր բիզնեսի և մեծահարուստների հարկերը կավելանան:
Նա նաև մեկշաբաթյա վճարովի արձակուրդ է հայտարարել: Մարտի 30-ից ապրիլի 5-ը Ռուսաստանում կլինի ոչ աշխատանքային շաբաթ, բայց աշխատավարձը կպահպանվի:
«Ամենաանվտանգը հիմա տանը մնալն է»,- ընդգծել է Պուտինը:
Մայիսի 9-ին նախատեսված հաղթանակի շքերթի մասին Պուտինը ոչինչ չի ասել:
Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը վերջին օրերին աճում են` անցնելով 600-ը: