Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողներին հեռախոսով հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը չեղարկել է պլանավորած այցը Սանկտ Պետերբուրգ և պատրաստվում է հեռուստատեսային ուղերձով դիմել ժողովրդին՝ կորոնավիրուսի բռնկման հետ կապված:
«Նախագահը հիմա ավարտում է իր ելույթի վրա աշխատանքը, որը կհեռարձակվի առաջիկա ժամերին»,- ասել է Պեսկովը: