Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի փողոցներում հովազ է հայտնվել

Արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում նաև պարետային ժամ է մտցվել:

Դատարկ փողոցներում նախօրեին վայրի յագուար է հայտնվել, որը հավանաբար քաղաք էր իջել մոտակա լեռներից: Յագուարը «զբոսնել» է փողոցներով, մագլցել կարանտինի պատճառով փակված դպրոցի ցանկապատը: Տեղ հասած ոստիկանները հատուկ փամփուշտով քնեցրել են նրան ու տեղափոխել գազանանոց: