Չնայած ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման աճին, նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ապրիլի կեսերին, Զատիկի տոներին մոտ վերացնել բիզնեսի սահմանափակումները:
Fox News-ով հեռարձակված հարցազրույցում նա պնդել է, որ երկիրը չի կարող երկար ժամանակ փակված մնալ:
«Մեր ժողովուրդը լի է էներգիայով: նրանք չեն ցանկանում փակված մնալ տներում, բնակարաններում կամ այլ վայրերում, դա մեր երկրի համար չէ, փակվելով երկիրը կարող է խարխլվել», - ասել է ԱՄՆ նախագահը:
Երեկ նա «Թվիթեր»-ում գրել է. «Մեր ժողովուրդը ցանկանում է վերադառնալ ախատանքի»:
Իսկ Fox News-ի հարցազրույցում Թրամփն ասել էր. «Մենք տարեկան հազարավոր մարդիկ ենք կորցնում գրիպից, բայց երկիրը դրա պատճառով չենք փակում: Մենք ավելի շատ մարդիկ ենք կորցնում ավտովթարների պատճառով, բայց կոչ չենք անում դադարեցնել ավտոարդյունաբերությունը: Մենք պետք է վերադառնանք աշխատանքի»: