Ամբողջ աշխարհով մեկ 195 երկրներ, տարածքներ վարակված են կորոնավիրուսով:
Մարտի 25-ի առավոտյան ժամը 8-ի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 420 հազար դեպք, մահացածների թիվը մոտենում է 19 հազարի, կորոնավիրուսից բուժվել է մոտավորապես 110 հազար մարդ: Այս պահին հիվանդների թիվը 300 հազարից քիչ է:
Ամենաշատ դեպքերը հիմա Եվրոպայում են, ԱՄՆ-ում, Իրանում: Չինաստանում իրավիճակը բարելավվում է: Այսօրվա դրությամբ հաղորդվում է, որ Չինաստանում մոտավորապես 6000 հիվանդ կա: