ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ»-ի լիցենզիան

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար, հայտնում են ԿԲ-ից:

ԿԲ-ի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ ընկերության կողմից նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա հունվար ամիսներին ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։ Պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ»-ը խախտել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը, որը հանգեցրել է «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի խախտմանը։​

Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով: