Հայաստանում կորոնավիրուսից բուժվել է 14 քաղաքացի, հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշել է, որ բուժվածներից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից են, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։
Նախարարի փոխանցմամբ` ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի թեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո նրանք նույնպես դուրս կգրվեն։
Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից։
Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ կորոնավիրուսի 249 դեպք է հաստատվել: