Վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում հասել է 337 հազար 500-ի, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նույն աղբյուրի համաձայն` կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացածների ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 14 հազարը: Առավել ճգնաժամային է վիճակը Իտալիայում: Այստեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ընդհուպ մոտեցել է 60 հազարի: Վերջին 24 ժամերին Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով 651 մարդ է մահացել: Այդպիսով, մահացությունների ընդհանուր թիվը երկրում հասել է 5476-ի:
«Իրանում վարակակիրների թիվը գերազանցել է 20 հազարի, իսկ մահացածներինը` 1600-ի ցուցանիշը», - տեղեկացնում է Reuters-ը:
Միացյալ Նահանգներում պաշտոնական տվյալների համաձայն` կորոնավիրուսի գրեթե 24 հազար հաստատված դեպք է արձանագրվել, մահացել է 306 մարդ: