Այսօր Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի նախագահների հանդիպումը:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը քննարկել են «հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր»:
Այլ մանրամասներ հաղորդագրությունը չի փոխանցում: