Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել

Կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 20:30-ից խորհրդարանում գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:

E-gov.am կայքէջի փոխանցմամբ՝ օրակարգում «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն է: