Վրաստանի ազգային վիճակագրական վարչության տվյալներով, 2020 թվականի առաջին երկու ամիսներին ադրբեջանական նավթի ներկրման ծավալները Վրաստան կրճատվել են շուրջ երկու անգամ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 հազար տոննայի համեմատ ընթացիկ տարվա հունվար և փետրվար ամիսներին Վրաստանի երկրի տարածք շուրջ 11 հազար տոննա ադրբեջանական նավթ է ներկրվել:
«Եթե նախորդ տարվա առաջին ամիսներին վրացական ընկերությունները ադրբեջանական նավթի մատակարարումների դիմաց ավելի քան 13 միլիոն դոլար էին վճարել, ապա այս տարվա սկզբին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 6 միլիոն 610 հազար ԱՄՆ դոլար», - տեղեկացնում է Վրաստանի վիճակագրական ծառայությունը: