Պակիստանում կարանտին են սահմանում Իրանից վերադարձող ուխտագնացների համար

Պակիստանում կառավարությունը կարանտինի է ենթարկում Իրանից վերադարձող ուխտագնացներին, Տաֆտանի անցակետ

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում և երկրի այլ շրջաննեում փակել են սուֆիզմ դավանող մահմեդականների սրբավայրերը, թանգարանները և զբոսաշրջիկների համար հետաքրքրություն ներկայացնղ հիշարժան վայրերը։

Պակիստանում կորոնավիրուսով վարակվել է առնվազն 301 մարդ, մեծամասնությունը` հարևան Իրան կատարած ուխտագնացությունից վերադարձած սուֆիներ։

Մարտի 18-ին Պակիստանում կորոնավիրուսից մահացել է Սաուդյան Արաբիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձած երկու ուխտագնաց։

Իրանից վերջերս վերադարձած հազարավոր պակիստանցիների 14 օրով արդեն ենթարկել են կարանտինի ռեժիմի։

Այսօրվանից կարանտինի կենթարկվեն Իրանից վերադարձող ևս մի քանի հարյուր ուխտագնացներ։