Մարտի 19-ից ամեն օր՝ հավարտ առավոտյան ժամերգության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության կողմից կընթերցվեն հիվանդաց բժշկության աղոթքներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Մայր Աթոռի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը և մի քանի միաբաններ Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից քաղված աղոթքներ են բարձրացրել առ Աստված՝ հիվանդների շուտափույթ բժշկության և մեկուսացման մեջ գտնվողների հոգևոր ամրության և խաղաղության համար:
Մարտի 18-ը Վեհափառի կողմից հայտարարվել էր համազգային աղոթքի օր համավարակի հաղթահարման և հիվանդների բժշկության համար:
Հայաստանում այս պահի դրությամբ հաստատված է նոր կորոնավիրուսով վարակվածության 122 դեպք, հարյուրավոր մարդիկ մեկուսացված են: