Այսօր ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
«Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ», - ասված է հայտարարությունում:
ԱՆ-ն տեղեկացնում է, որ բոլոր պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ մարտի 16-ից՝ 18։30-ից մինչև ապրիլի 14-ը՝ 17։00-ն, այսինքն մեկ ամիս ժամկետով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։