Չինաստանի առողջապահական համակարգի պաշտոնյաներն այսօր հայտնել են կորոնավիրուսի 13 և վարակից մահվան 11 նոր դեպքերի մասին:
Ըստ Առողջապահության ազգային հանձնաժողովի՝ նոր դեպքերից միայն մեկն է արձանագրվել համաճարակի օջախ Ուհանում, մյուսները կապ ունեն դրսի հետ: Իսկ մահվան բոլոր 11 դեպքերը տեղի են ունեցել Հուբեյ նահանգում:
Վերջին տվյալներով՝ Չինաստանում ևս 900 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից:
Բոլոր դեպքում, կորոնավիրուսի օջախ Չինաստանը մնում է ամենատուժած երկիրը:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից շուրջ 7,5 հազար մարդ է մահացել, կեսից ավելին՝ Չինաստանում: