«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. Արսեն Թորոսյան

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը «լայն թափով ընթանում է, 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ», Ֆեյսբուքում գրում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Հիշեցնենք, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին:

Երեկ ուշ երեկոյան հրապարակված տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 78-ի: