Իսրայելի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարելու համար որոշել են հետևել սեփական քաղաքացիների տեղաշարժին` նրանց բջջային հեռախոսների օգնությամբ:
Ներքին գործերի նախարարը հայտարարել է, թե ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես վարակակիրները, և տեխնոլոգիան օգտագործվելու է` նրանց շարժը, ինչպես նաև շփման շրջանակը բացահայտելու համար: Առողջապահության նախարարությունն իր հերթին հորդորել է տանը մնալ որքան հնարավոր է շատ:
«Անգամ, եթե ստիպված եք աշխատանքի գնալ, շփումները պետք է հասցնել նվազագույնի», - հայտարարել է կառավարությունը` հորդորելով շփումներում պահպանել երկու մետր տարածություն: