Իրանի պետական հեռուստատեսությունը զգուշացրել է` նոր կորոնավիրուսը կարող է միլիոնավորների կյանքը խլել, եթե իրանցիները շարունակեն արհամարհել մասնագետների հորդորները` վարակի տարածումը կանխարգելելու և պաշտպանվելու վերաբերյալ:
Միայն երեկ երկրում հիվանդացության հազարից ավելի նոր դեպք է արձանագրվել, մահացել է 135 մարդ:
Ընդհանուր առմամբ, հիվանդների թվով ու մահացության ցուցանիշով Իրանն աշխարհում երրորդն է` Չինաստանից և Իտալիայից հետո:
Նախօրեին Թեհրանը որոշել է բանտերից ժամանակավորապես ազատել ևս 85 հազար ազատազրկվածների, որոնց թվում, ըստ ընդդիմադիրների, նաև քաղբանտարկյալներ կան:
Նախագահ Հասան Ռոհանին հորդորել էր տանը մնալ և խուսափել շփումներից ու զանգվածային միջոցառումներից՝ նաև մարտի 20-ին նախատեսված Նովրուզի տոնակատարության օրերին: