Ուկրաինայի նախագահը հանդիպել է երկրի հարուստ գործարարներին և հորդորել գումար ու տեխնիկական միջոցներ հատկացնել` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Ըստ Վլադիմիր Զելենսկու, Կիևն առնվազն 500 հավելյալ շտապօգնության մեքենայի և 13 միլիարդ գրիվնայի` կես միլիարդ դոլարի կարիք ունի` դեղամիջոցներ ու բժշկական սարքավորումներ գնելու համար:
Երկրի առողջապահության համակարգը համարվում է ամենաթույլ զարգացածներից մեկը Եվրոպայում, և մասնագետները մտավախություն ունեն, որ համաճարակի դեպքում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ:
Անցած օրերին ուկրաինացի օլիգարխներից մի քանիսն արդեն արհեստական շնչառություն տվող սարքեր են նվիրել հիվանդանոցներին, ինչպես նաև ջերմաչափեր ու դիմակներ: