ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դադարեցրել է նիստերը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդը դադարեցրել է նիստերը` կորոնավիրուսի պատճառով:

Անցած շաբաթ քննարկումներին մասնակցած դիվանագետներից մեկի` Ֆիլիպինների ներկայացուցչի մոտ COVID19-ի թեստը դրական է եղել:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարարել էր, թե կրճատում է աշխատակիցների թիվը Նյու Յորքում տեղակայված կենտրոնակայանում: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում աշխատանքը կհամակարգվի հեռակա: