ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելում է սահմանագոտում տեղակայված զորամաս, արխիվ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը երեկ աշխատանքային այցով եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների մասին:

Գեներալ-լեյտենանտ Դավթյանը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին և տվել համապատասխան հանձնարարականներ: