Իսրայելում ընդդդիմության առաջնորդը կոալիցիա ձևավորելու իրավունք է ստացել

«Կախոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Գանց, մարտի, 2020թ.

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը երկուշաբթի օրը «Կախոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Գանցին հանձնարարել է կառավարություն ձևավորել:

Այս տարվա ընթացքում երրորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր ուժը ավելի քիչ պատգամավորական մանդատ էր ստացել, քան վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը: Սակայն նախագահը հանձնարարել է նախարարների կաբինետ ձևավորել հենց Գանցին, այլ ոչ թե վարչապետին, քանի որ Գանցը հաջողության հասնելու ավելի շատ հնարավորություն ունի:

Նրան կարող է աջակցել Ավիգդոր Լիբերմանի գլխավորած ուժը, առանց որի ո՛չ ձախակողմյան ընդդիմությունը, ո՛չ էլ աջակողմյան իշխող ուժը Քնեսեթում չունեն մեծամասնություն: