Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից (նախնական տեղեկատվությամբ՝ 16։00-ից սկսած) ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև տեղաշարժը ևս դադարեցված է: