Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։
Այս մասին տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` հավելելով, որ սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի: