«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ՏԱՍՍ-ի թղթակցին այսօր ասել է, որ շարունակում են կատարել Թբիլիսի - Երևան - Մոսկվա չվերթը` բոլոր երկրների քաղաքացիների համար:
«Քանի որ դա տրանզիտ չվերթ է, ուղևորները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դուրս չեն գալիս օդանավից, մենք շարունակում ենք կանոնավոր չվերթները», - ասել նա:
Հիշեցնենք, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները ժամանակավորապես կասեցրել են երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:
Հայաստանում տվյալ պահին կա կորոնավիրուսի հաստատված 15, Վրաստանում՝ 30 դեպք: