Շիրակի մարզում երեք քաղաքացի կորոնավիրուսի թեստ է հանձել, դրանց պատասխանները հայտնի կլինեն օրվա երկրորդ կեսից հետո։ Այս մասին «Ազատության» հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Մարզպետը մանրամասնեց, որ երկու քաղաքացիներն օտարերկրացի են, նրանց մոտ Բավրայի անցակետում տաքություն են նկատել և անմիջապես տեղում մեկուսացրել են։
Իսկ մյուս քաղաքացին, ըստ Պետրոսյանի, ռիսկային երկրից է եկել և հիվանդությանը բնորոշ ախտանշաններ է ունեցել։
Հայաստանում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսի 15 հաստատված դեպք: