Համաշխարհային ֆինանսական շուկան շարունակում է տուժել կորոնավիրուսի պատճառով

Անկայունությունն աշխարհի առաջատար ֆոնդային բորսայում պահպանվում է: Տոկիոյի բորսայի գլխավոր ինդեքսը` Nikkei-ը, այսօր կայացած սակարկությունների ընթացքում նվազել է շուրջ 6 տոկոսով: Ասիական մյուս առաջատար բորսաներում` Հոնգկոնգում, Շանհայում և Սեուլում ևս ինդեքսների զգալի անկում է արձանագրվել` 1-ից 4 տոկոսով:

Նախորդ օրը տեղի ունեցած գահավիժող անկումից հետո իրադրությունը եվրոպական առևտրային հարթակներում փոքր-ինչ կայունացել է: Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում սակարկվող բաժնետոսմերի գինն այսօր աճել է միջինը 1, Լոնդոնում` 2.3, Փարիզում` 1.4, իսկ կորոնավիրուսի եվրոպական օջախ համարվող Միլանում` ավելի քան 3 տոկոսով:

Փորձագետների գնահատմամբ, սակայն, ընթացիկ շաբաթը վատթարագույնն է ֆոնդային բորսաների համար 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամից ի վեր: