Վրացական տարադրամի` լարիի փոխարժեքի անկումը շարունակվում է: Bloomberg առևտրային համակարգի տվյալներով` այսօր առավոտյան ԱՄՆ մեկ դոլարի գինը վրացական շուկայում առաջին անգամ հատել է 3 լարիի սահմանը:
Համեմատության համար հարկ է նկատել, որ մարտի 7-ին Վրաստանի կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի փոխարժեքը կազմում էր 2.77, երեկ` 2.94 լարի:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Վրաստանի կառավարությունը և բանկային համակարգի ներկայացուցիչները հրատապ քննարկումներ են սկսել, որոնց նպատակն է նվազագույնի հասցնել կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը երկրի տնտեսության վրա:
Վրաստանի երկու խոշորագույն բանկերը `Bank of Georgia-ն և TBC-ն, արդեն իսկ հայտարարել են, որ իրենց հաճախորդների վարկային վճարումները հետաձգում են երեք ամսով: