Իրաքում հրթիռային հարձակման է ենթարկվել ռազմակայանը, որտեղ տեղակայված են Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի զորախմբերը: Հաղորդվում է երեք զոհի և ավելի քան մեկ տասնյակ վիրավորների մասին:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սպանվածներից երկուսն ամերիկյան զորախմբից են, մեկը՝ բրիտանական:
Սա այս տարվա ընթացքում առաջին հարձակումը չէ Իրաքում ամերիկյան ուժերի ռազմակայանի վրա: Հունվարին թիրախավորվել էր Ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազան, ինչի հետևանքով տուժել են շուրջ 100 զինծառայողներ: Այդ հարձակումն Իրանի պատասխանն էր իր բարձրաստիճան զինվորական Քասեմ Սուլեյմանիի սպանությանը: