Դաղստանցի բլոգեր Սեյդայդին Մուստաֆաևը, ով Չեչնիայի առաջնորդին վիրավորող տեսանյութ էր հրապարակել Ինստագրամում, շուրջ մեկ ամիս է անհետ կորած է: Փետրվարի 9-ից ի վեր նրան ոչ ոք չի տեսել:
Մուստաֆաևի հետ միասին անհետացել են նաև նրա ընկերներից՝ 62-ամյա Հաքիմ Ասկերովը և 30-ամյա Նիլան Ալիևը:
Անցյալ տարվա հունիսին Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը խոստացել էր «ջարդել բոլորի մատներն ու արմատախիլ անել բոլորի լեզուները», ովքեր վիրավորական արտահայտություններ կանեն իր, իր ընտանիքի, չեչեն ժողովրդի հասցեին:
«Ոչ մի սադրիչ մեկնաբանություն կամ տեսանյութ մեր աչքից չի վրիպի», - հայտարարել էր Կադիրովը՝ հավելելով, որ վիրավորողներով կզբաղվի «մի ամբողջ խումբ»: