«Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված են թվով 57 անձ», - րոպեներ առաջ Ֆեյսբուքում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Երեկ երեկոյան պաշտոնապես հաղորդվեց, որ Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հայտնաբերվել։
Այսպիսով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4-ի։ Առաջին դեպքը, հիշեցնենք, հայտնաբերվել էր մարտի 1-ին: