Թոմ Հենքսը և կինը հիվանդացել են կորոնավիրուսով

Դերասան Թոմ Հենքսը կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի հետ, արխիվ

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը հայտնել է, որ ինքն ու իր կինը՝ Ռիտա Ուիլսոնը, հիվանդացել են կորոնավիրուսով:

Տարածած հայտարարությամբ ամերիկացի դերասանը տեղեկացրել է, որ ինքնամեկուսացվելու որոշում են կայացրել:

Հենքսն ու կինը գտնվում են Ավստրալիայում, որտեղ դերասանն աշխատում էր Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի վրա:

Անցյալ տարվա դեկտեմբերին Չինաստանում բռնկված վարակը հայտնաբերվել է ընդհանուր առմամբ ավելի քան 126 հազար մարդու մոտ աշխարհի 118 երկրներում, վարակն առնվազն 4,3 հազար մարդու կյանք է խլել, Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի զոհերի թիվը 37 է: