Կորոնավիրուսի օջախում կարանտինի ռեժիմը մեղմացվել է

Չինաստան - Ուհանի դատարկ փողոցները, 10-ը մարտի, 2020թ.

Կորոնավիրուսի օջախ Չինաստանի Հուբեյ նահանգում իշխանությունները մեղմացրել են կարանտինի ռեժիմը, քանի որ զգալիորեն կրճատվել է նոր դեպքերի թիվը:

Դեռևս չի թույլատրվում դուրս գալ նահանգի սահմաններից, բայց ներսում վերացվել են մարդկանց տեղաշարժի սահմանափակումները, վերականգնվել է հանրային տրանսպորտի աշխատանքը: Բացառությամբ հանրային վայրերի՝ կինոթատրոնների, մարզասրահների, մյուս հաստատություններում և ընկերություններում վերականգնվել է աշխատանքը: Նահանգի կենտրոն Ուհան քաղաքում կարանտինի ռեժիմը չի թուլացվել:

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցնում է 80 հազարից, ավելի քան 3 հազար մարդ մահացել է, 61,5 հազարը՝ բուժվել: