Ռուսաստանում աշնանը կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվել, առաջարկը ներկայացրել են իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հիմնադիր պատգամավորներից մեկը, ինչպես նաև ընդդիմադիր Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
Վերջինս պնդել է, թե ապրիլին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո անհրաժեշտ է օրենսդիր նոր մարմին ձևավորել, որը կգործի բարեփոխված Սահմանադրության համաձայն:
Հարցը ներառված է Պետդումայի օրակարգում, Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի ուշ կհրապարակի իր տեսակետն այդ առաջարկի վերաբերյալ։