Քաբուլում միանգամից երկու գործիչներ ստանձնել են Աֆղանստանի նախագահի լիազորությունները

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր նախագահի երդմնակալության միանգամից երկու արարողություն է տեղի ունեցել: Նախագահական պալատում կայացած արարողության ժամանակ իրեն նախագահ է հռչակել գործող նախագահ Աշրաֆ Ղանին: Հարևան պալատում կայացել է Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլայի երդման արարողությունը:

Նախագահական ընտրությունները Աֆղանստանում կայացել էին նախորդ տարվա սեպտեմբերի 28-ին: Շուրջ հինգ ամիս շարունակված քվեների հաշվարկից հետո Աֆղանստանի ԿԸՀ-ն հաղթող ճանաչեց գործող նախագահին:

Ղանիի հիմնական մրցակիցը` վարչապետ Աբդուլա Աբդուլան, սակայն, հրաժարվեց ճանաչել քվեարկության արդյունքները: