Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր Վատիկանում առաջին անգամ կիրակնօրյա քարոզը տեսակապով է ընթերցել:
Կաթոլիկ եկեղեցու հովվապետը փոխել է քարոզով հավատացյալներին դիմելու ձևաչափոը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Սովորաբար Վատիկանում` Սուրբ Պետրոսի հրապարակում, պապի քարոզը լսելու համար հավաքվում են տասնյակ, երբեմն՝ հարյուր հազարավոր մարդիկ աշխարի ամենատարբեր երկրներից:
Այսօր Ֆրանցիսկոս պապն «Աստծո հրեշտակ» (Angelus) աղոթքը կարդացել է ոչ թե Վատիկանի Առաքյալական պատուհանից, այլ գրադարանից:
Աղոթքը հեռարձակվել է տեսակապով և ցուցադրվել է Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա, սակայն հրապարակում հավաքված մարդկանց թիվն իշխանությունը սահմանափակել է: Պապի աղոթքը հեռարձակել են նաև հեռուստատեսությունը և կայքերը:
«Մենք այսպես ենք աղոթում՝ հաշվի առնելով կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու մասին իտալական կառավարության հանձնարարականը»,- աղոթքից առաջ ասել է Ֆրանսցիսկոս պապը: