Արծրուն Հովհաննիսյանը թողնում է ՀՀ ՊՆ խոսնակի պաշտոնը

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Արծրուն Հովհաննիսյանն այսօրվանից դադարեցնում է Հայաստանի պաշտպանության մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը։ Այդ մասին նա հայտնում է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։ Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին: Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար», - գրում է Հովհաննիսյանը։

«Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը», - գրում է Արծրուն Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը Հայաստանի ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից։