Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումը կչեղարկվի` կորոնավիրուսի պատճառով

Քննարկում Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում, մայիս, 2018թ.

Սանկտ Պետերբուրգում անցկացվող ամենամյա տնտեսական ֆորումի կազմակերպիչները որոշել են չեղարկել հունիսի 3-6-ը նախատեսված միջոցառումը` կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:

Ֆորումն անցկացվում է 1997 թվականից ի վեր, վերջին շրջանում այն շուրջ 10 հազար մասնակից է ունենում, այդ թվում՝ տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական գործիչներ: