Չինաստանից դուրս նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 1598-ով և հասել 8 հազար 774-ի՝ 64 երկրներում, մահացածների թիվն աճել է 24-ով՝ հասնելով 128-ի, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Չինաստանում, ըստ Առողջապահության հարցերով պետական կոմիտեի, վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդության 125 նոր դեպք է հաստատվել, որից 114-ը՝ վարակի օջախը համարվող Հուբեյ նահանգում, արձանագրվել է մահվան 31 դեպք, այդ թվում 24-ը՝ Հուբեյում։ Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 80 հազար 151-ի, 47 հազար 204 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 2 հազար 943-ը մահացել է։
Այսպիսով, աշխարհում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասավ շուրջ 90 հազարի, 48 հազարից ավելի հիվանդներ արդեն բուժվել են, շուրջ 3100 մարդ մահացել է։