Կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք, ըստ վարչապետի, չի արձանագրվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ պահի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չի արձանագրվել։

Փաշինյանը, միաժամանակ, փոխանցեց, որ այս պահի դրությամբ սպասում են 9 թեստերի պատասխանների, որոնց մասին կտեղեկացնեն հանրությանը։

«Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե Աստված մի արասցե հաստատվի, որևէ խուճապի առիթ չպետք է լինի։ Սա հաղթահարելի հիվանդություն է», - հայտարարեց պետության ղեկավարը։

Նախօրեին Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը: 32 անձ մեկուսացված է և գտնվում է Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում: