Վարչապետի խոսնակ նշանակվեց Մանե Գևորգյանը

Մանե Գևորգյան

Հայաստանի վարչապետի խոսնակ է նշանակվել Մանե Գևորգյանը։ Համապատասխան որոշումը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այսօր, այն հրապարակված է վարչապետի պաշտոնական կայքէջում։

Մինչ նոր նշանակումը Գևորգյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգողն էր, ավելի վաղ եղել է «Սիվիլիթաս» հիմնադրամի գլխավոր պրոդյուսերը։

Հիշեցնենք, վարչապետի խոսնակի պաշտոնը թափուր էր այս տարվա հունվարի 9-ից, երբ Վլադիմիր Կարապետյանն ազատվեց աշխատանքից։