Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը այսօր նիստ է անցկացնում

Հայաստան - Կորոնավիրուսի մասին տեղեկատվական նյութերով վահանակ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, փետրվար, 2020թ.

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը այսօր ժամը 10-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ նիստ կանցկացնի:

Վարչապետը, հիշեցնենք, երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր նաև, որ Կառավարությունը որոշել է մեկ շաբաթով դադարեցնել դասերն ուսումնական հաստատություններում։

Նախօրեին Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը: 32 անձ մեկուսացված է և գտնվում է Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում:

Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց. - «Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը: Բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։ Ամենակարևորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում»:

Պետության ղեկավարը նաև համապատասխան տեսանյութ է հրապարակել.