Հարավային Կորեայում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը ավելացել է 210-ով ՝ հասնելով 3736-ի, մահվան դեպքերը 18-ն են: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Տեգու քաղաքում (136 նոր դեպք ՝ ընդհանուր 2705) և հարևան Գեոնսան-Պուկտո նահանգում (41 նոր դեպք ՝ ընդհանուր 555): Սեուլում գրանցվել է վարակի հինգ նոր դեպք, մայրաքաղաքում վարակվածների թիվը հասել է 87-ի:
Անցած մի քանի օրերի ընթացքում Կորեայում վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում: Այս իսկ պատճառով կառավարությունը փետրվարի 23-ին որոշել է մեկ շաբաթով հետաձգել ուսումնական տարվա մեկնարկը դպրոցներում` տեղափոխելով այն մարտի 9-ին: